Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Ոչ-ոքիները շարունակվում են

Ոչ-ոքիները շարունակվում են
18.05.2012 | 06:43

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մոսկվայում մեկնարկած Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտում չորս տուրից հետ դարձյալ հավասար արդյունք է: Մինչև այժմ կողմերից ոչ մեկին և ոչ մի պարտիայում չի հաջողվել առավելության հասնել մյուսի նկատմամբ: Առայժմ ամենալարվածը մնում է մրցամարտի երրորդ պարտիան, որտեղ, մասնագետների կարծիքով, աշխարհի չեմպիոնն առավել քան մոտ էր հաղթանակին, սակայն չկարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ